Ընտրությունների օրը մոտենալուն զուգընթաց «կենացները քաղցրանում» են, ՀՀԿ-ԲՀԿ ձեռնամարտը թեժանում է արդեն ոչ թե «ականջ կտրելու» սյունիքյան մակարդակով, այլ եվրոպական «գետնին վրա»:
Արդեն մի քանի օր է` համացանցը և լրատվամիջոցները ողողված են մանկապարտեզի և դպրոցի տնօրենների` ՀՀԿ-ի համար ձայներ հավաքելու մասին ձայնագրությունների քննարկումներով։ Սակայն շատ հաճախ քննարկումների ուղղվածությունն այլ տեղ է տանում։
«Գագիկ Ծառուկյանը իսկապես երևույթ է, իսկապես նրա հետ հանդիպումների ժամանակ շատ մարդիկ են հավաքվում, բայց ի՞նչ են անում, թղթեր են ուղարկում, նամակներ են տալիս, որոնց մեջ գրված է՝ փող տուր:
«Ղարաբաղի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի փաստաբանը հերքում է նրա մասնակցությունը «Իգլա»-ի արձակման խողովակի և «9М39» տեսակի հրթիռի ապօրինի շրջանառությանը ու մենք հավատում ենք նրա խոսքին»՝ մարտի 26-ին Երևանի Նոր Նորք վարչական շրջանում նախընտրական քարոզչության ընթացքում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է Սեյրան Օհանյանը, մեկնաբանելով գլխավոր դատախազության հայտարարությունը։
Հայաստանում իշխանափոխությունից հետո բոլոր քաղբանտարկյալներն ազատ են արձակվելու՝ մարտի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Վարդան Օսկանյանը՝ անդրադառնալով Սամվել Բաբայանի ձերբակալությանը:
Հայաստանի Հանրապետությունը իր բոլոր իշխանությունների օրոք ունեցել է քաղբանտարկյալներ, ունեցել է կեղծված ընտրություններ: Եվ այս կուսակցապետության ներքո այդ կեղծիքները, կոռուպցիան և քաղբանտարկյալների թիվ ավելացել է:
ՕՐՕ դաշինքը գլխավորող Սեյրան Օհանյանը չի բացառում, որ կձերբակալեն իրեն։
«Ինձ ասել են՝ ճիշտն ասած, ժամանակ չի լինում ուշադրություն դարձնել այդ ամենին»՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սեյրան Օհանյանը:
ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչները լրագրողների հետ հանդիպմանը մեկնաբանել են Սերժ Սարգսյանի հայատարարությունը, թե Հայաստանի ու ԼՂՀ-ի անվտանգությունը կարող են ապահովել միայն ինքն ու ՀՀԿ-ն:
ԱԺ պատգամավոր, «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչները Նոր Նորքում բնակչության հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին, որ ՀՀԿ-ի հետ երբեք կոալիցիա չեն կազմելու:
ՕՐՕ դաշինքի անդամ Վարդան Օսկանյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Gallup-ի հրապարակած տվյալներին: «Մեր նորագույն պատմության մեջ երբեք այսքան շուտ ընտրատեղամասերից դուրս այսքան մասսայական, այսքան բացահայտ ընտրակեղծիքներ դեռ չեն եղել»,- ասաց նա։
«Ադբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարության եւ Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջեւ փոխադարձ ռազմական անվտանգության ամրապնդման հուշագրի հաստատման մասին» օրինագիծը, որը երկու երկրների միջև ստորագրվել էր դեռևս հուլիսին, ներառվել է Ադրբեջանի Միլի մեջլիսի դեկտեմբերի 16-ի նիստի օրակարգում...